Ռուսաստանի օդատիեզերական ուժերը վարժանքների ընթացքում խոցել են սեփական ինքնաթիռը


Ռուսաստանի օդատիեզերական ուժերը վարժանքների ընթացքում խոցել են սեփական ինքնաթիռը
Սեպտեմբեր 23 22:21 2020

Այսօր  տեղեկություն է տարածվել, որ նախորդ օրը Տվերում կործանված  Սու-30 կործանիչը, նախնական տվյալներով, վարժանքների ժամանակ պատահաբար խոցվել է վարժանքի մասնակից մեկ այլ ինքնաթիռի կողմից: Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունից:

«Նախնական տվյալներով՝ արտակարգ իրավիճակի պատճառը վարժանքների ժամանակ Սու -30-ին դիպած պատահական արկն է եղել, որն արձակվել էր մեկ այլ ինքնաթիռից»,- ասել է գործակալության ներկայացուցիչը: