Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են դերասանի, որը կասկածվում է Տաջիկստանից տրանսգենդերի սպանության եւ անդամահատման մեջ


Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են դերասանի, որը կասկածվում է Տաջիկստանից տրանսգենդերի սպանության եւ անդամահատման մեջ
Սեպտեմբեր 23 00:16 2020

Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է 53-ամյա ռուս դերասան, ով կասկածվում է Տաջիկստանից տրանսգենդերի սպանության ու անդամահատման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քննիչների վարկածով՝ տղամարդը անդամակցել է ոչ ավանդական կապերի փակ միությանը: 2020 թվականի հունվարի 13-ին նա տրանսգենդերին հրավիրել է առանձին հյուրանոց՝ ինտիմ ծառայություններ մատուցելու համար, սակայն հետո որոշել է, որ իրեն ուզում են քնեցնել եւ կողոպտել, այդ պատճառով սպանել է իր հյուրին ու անտամահատել նրա դիակը:

Կնոջ կրծքի իմպլանտներով տղամարդու մարմնի մասերը 2020 թվականի հուլիսին Լենինգրադի մարզի Կիրովի շրջանի Մգա գետում լողալիս պատահաբար հայտնաբերել է մի դպրոցական:

Այս փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: