Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Սեպտեմբեր 22 22:55 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 22-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 16 079, մահացության ցուցանիշը՝ 316:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 16 079

2. Ռուսաստան – 7645

3. Իրան - 5095

4. Ադրբեջան – 3876

5. Թուրքիա – 3623

6. Վրաստան – 981

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 316

2. Իրան – 293

3. Ռուսաստան – 135

4. Թուրքիա –90

5. Ադրբեջան – 57

6. Վրաստան – 6

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 22-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115, մահվան՝ 3 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 47 667 է, մահվան դեպքերինը՝ 1226:

Մեկ օրում առողջացածների թիվը 39 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42676, փաստացի բուժվողներինը՝ 3765 (մեկ օրում ավելացել է 73-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 17-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը, Անդորան: