Արսեն Թորոսյանը և Աննա Պոպովան քննարկել են համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը


Արսեն Թորոսյանը և Աննա Պոպովան քննարկել են համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրությունը
Սեպտեմբեր 22 22:16 2020

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև հեռախոսազրույց  է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրության և այդ ուղղությամբ երկրների փոխգործակցության հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին COVID-19 դեմ պայքարում նյութատեխնիկական ու մասնագիտական նշանակալի օգնության, ինչպես նաև երկրների միջև ուղևորափոխադրումների հարցում ծագած խնդիրների լուծմանն օժանդակելու համար:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել մշտապես քննարկելու համագործակցության և փոխօգնության հարցերը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության շրջանակներում:



loading...