Որքան մեծ է սուտը, այնքան հեշտ է նրան հավատալ. Իվետա Տոնոյանը՝ վարչապետի ներկայացրած վերափոխման ռազմավարության մասին


Որքան մեծ է սուտը, այնքան հեշտ է նրան հավատալ. Իվետա Տոնոյանը՝ վարչապետի ներկայացրած վերափոխման ռազմավարության մասին
Սեպտեմբեր 22 10:50 2020

Վարչապետի բարի ցանկությունները բավական դրական լիցքեր են հաղորդում, սակայն ես վաղուց դադարել եմ հավատալ բաժակաճառերի մակարդակով արվող մեկնաբանություններին և ենթադրություններին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իտեվա Տոնոյանն՝ անդրադառնալով վարչապետի ներկայացրած Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությանը։

«Իշխանություններին խորհուրդ կտայի, որ շուրջ 5 տասնամյակ ընդգրկող պլաններ ներկայացնելուց առաջ ընդամենը ոչ վաղ անցյալի՝ հեղափոխության ժամանակահատվածում տրված խոստումները կյանքի կոչեին, դրանք իրականություն դարձնեին, հետո միայն 50 տարվա կտրվածքով ծրագրեր և պլաններ ներկայացնեին», - ասաց Իվետա Տոնոյանը։

Նա հիշեցրեց գեբելսյան հայտնի սկզբունքը՝ որքան մեծ է սուտը, այնքան հեշտ է նրան հավատալ.

 

«Բոլորն էլ հիշում են հեղափոխության չիրականացված խոստումները։ Լավ կլինի, որ իշխանությունները տրված ժամանակահատվածն օգտագործեն կյանքի չկոչված խոստումներն իրականացնելու համար»։