ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ը հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն


ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ը հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն
Սեպտեմբեր 22 10:25 2020

2018թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ:

Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը:

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին՝ ժ. 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

22.09.20թ.

 
 

 



loading...