Գորիս-Երեւան ճանապարհին «Toyota Mark X»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել․ կան տուժածներ


Գորիս-Երեւան ճանապարհին «Toyota Mark X»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել․ կան տուժածներ
Սեպտեմբեր 22 10:15 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 04։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Toyota Mark X» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Վահագն Մ.-ն (ծնված 1968 թ․) եւ Արտյոմ Հ․-ն (ծնված 1988 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:



loading...