«Արտաքին պարտքը թռիչքաձև աճ է արձանագրում, սաղ գումարները մսխվում ու լափվում են». Արթուր Դանիելյան


«Արտաքին պարտքը թռիչքաձև աճ է արձանագրում, սաղ գումարները մսխվում ու լափվում են». Արթուր Դանիելյան
Սեպտեմբեր 22 10:00 2020

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս պահին հարկերի հավաքագրումը մինուս ա մոտ 10%-ով, ԿԲ-ն երրորդ անգամ ա կանխատեսումը փոխում ու արդեն մինուս 12% ա կանխատեսում: Արտաքին պարտքը թռիչքաձև աճ ա արձանագրում, էդ սաղ գումարները մսխվում ու լափվում են: Ադրբեջանն ակտիվորեն աշխատում ա ապագա պատերազմի պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու համար, իսկ ՀՀ կառավարությունն ամեն տեղ ռուսի գործակալ ա ման գալիս: Բայց էս սաղ հեչ, 2050-ին ազատ և երջանիկ պիտի լինենք` ըստ մեր պետական ծայրի կարևորագույն պրեզենտացիայի... Ընդ որում, գիտական փաստ ա որ մարդ, ո՛չ ազատ կարա լինի, ո՛չ էլ երջանիկ:

Հ. Գ. Վրաստանում էլ կա պակասորդ, բայց չգիտես` ինչու մերինից 2.5 անգամ քիչ...»: