ԵԿԲ նախագահ. Տնտեսությունը վերականգնվում է, բայց վերականգնումը մնում է անորոշ


ԵԿԲ նախագահ. Տնտեսությունը վերականգնվում է, բայց վերականգնումը մնում է անորոշ
Սեպտեմբեր 22 09:35 2020

Տնտեսությունը վերականգնվում է, բայց վերականգնումը մնում է անորոշ, թերի եւ կախված է կորոնավիրուսի բռնկման զսպումից: Այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը Ֆրանսիայից եւ Գերմանիայից ժամանած խորհրդարանականների հետ համատեղ նիստին, հաղորդում է Reuters-ը:

Ըստ նրա` ստացվող տվյալները ուժեղ տնտեսական վերականգնում են ենթադրում երրորդ եռամսյակում, այսինքն` հուլիսից սեպտեմբեր ամիսներին: Սակայն «վերականգնման ուժը շատ անորոշ է մնում»:

«Դա մեծապես կախված է համավարակի հետագա զարգացումից եւ զսպման քաղաքականության հաջողությունից»,- ասել է նա:
Եվրոպական կենտրոնական բանկը եվրո օգտագործող 19 երկրի հիմնական դրամավարկային մարմինն է` Միացյալ Նահանգներում Դաշնային պահուստային համակարգի կամ Մեծ Բրիտանիայում Անգլիայի բանկի նման: