Ինչպե՞ս է իրեն պահում հորոսկոպի յուրաքանչյուր նշան, երբ գաղտնի տառապում է հարաբերություններում


Ինչպե՞ս է իրեն պահում հորոսկոպի յուրաքանչյուր նշան, երբ գաղտնի տառապում է հարաբերություններում
Սեպտեմբեր 22 01:01 2020

Խոյ

Նրանք սկսում են իրենց հեռու պահել Ձեզնից։ Երբ Խոյը սիրահարված է, ուզում է ամեն մանր, չնչին ու հիմար մանրուքով կիսվել Ձեզ հետ ու հասկանալ՝ ինչ եք Դուք մտածում։ Խոյերը շատ ուղիղ են իրենց մտադրությունների մեջ։ Եթե Դուք ստիպված եք կռահել՝ ինչ-որ բան այն չէ, թե ոչ, ուրեմն՝ հաստատ ինչ-որ բան այն չէ։

Ցուլ

 
 
 
Реклама 26
 

Նրանք սկսում են ամբողջ ուժերով այնպես անել, որ իրենց կյանքը երջանիկ թվա։ Նրանք շփվող ու ուրախ մարդիկ են և նեղ պահերին հույսը դնում են հենց այդ շփումների վրա։

Երկվորյակ

Նրանց կյանքում խառնաշփոթ է սկսվում։ Նրանք չեն կարողանում աշխատել, լացում են առանց որևէ պատճառի, նեղացնում ընկերներին, որովհետև չգիտեն ինչպես ընդունել այն փաստը, որ նրանք երջանիկ չեն։

Խեցգետին

Նրանք սկսում են պատմել ընկերներին, թե որքան դժբախտ են, այստեղ-այնտեղ ագրեսիվ մեկնաբանություններ են թողնում։

Առյուծ

Նրանք ագրեսիվ են դառնում։ Առյուծները, ովքեր գաղտնի տառապում են դժբախտ հարաբերություններից, բավականին կոպիտ են, քանի որ կորչում է նրանց ներքին վստահությունը, նրանք դառնում են շատ անպաշտպան ու չգիտեն ինչպես տանել դա։

Կույս

Կույսերը բնությունից շատ կրքոտ են, բայց նրանք նաև ինչ-որ տեղ շիզոֆրենիկ են։ Նման դեպքերում նրանք իրենց նետում են փորձանքների գիրկը։

Կշեռք

 

Նրանք տարվում են աշխատանքով։ Կշեռքները հորոսկոպի ամենասիրառատ նշանն են, սակայն նրանք նաև աշխատանքամոլ են։ Երբ Կշեռքի կյանքում մի բան այնպես չի լինում, նա կենտրոնանում է մեկ այլ բանի վրա, որպեսզի կյանքում բալանս պահեն։

Կարիճ

Կարիճները հորոսկոպի ամենաինտենսիվ նշանն են, և երբ նրանք գաղտնի տառապում են հարաբերություններում, նրանք չեն կարող երկար դիմանալ դրան։ Նրանց էմոցիաները շատ արագ կխոսեն նրանց փոխարեն։

Աղեղնավոր

Նրանք դառնում են մի փոքր ագրեսիվ։ Աղեղնավորը սկսում է դատարկ բաներից բորբոքվել, պատմություններ սարքել։ Արտաքինից նրանք պահպանում են իրենց լուսավոր, կատակասեր, արկածային բնույթը, սակայն ներսից ուտում են իրենց։

Այծեղջյուր

Նրանք փորձում են կառավարել ամեն ինչ։ Այս մարդիկ փորձում են հասկանալ խնդիրը ու աշխատել դրա վրա։ Հարաբերությունները դառնում են նրանց կյանքը։ Այծեղջյուրները միշտ պետք է իմանան՝ որտեղ են կանգնած ու չեն ուզում զգալ, որ գետնի տակ են։

Ջրհոս

Նրանք հանդես են գալիս մեծ երազանքներով ու նպատակներով և փորձում են հասնել դրանց։ Նրանք տեղափոխվում են ուրիշ երկիր, բիզնես կամ որևէ հետաքրքիր նախագիծ սկսում։ Եթե նրանց դուր չեն գալիս հարաբերությունները, ուրեմն՝ այլևս ժամանակ չեն ծախսում զուգընկերոջ վրա. դրա փոխարեն կենտրոնանում են կարիերայի վրա։

Ձկներ

Նրանք պարզապես ուզում են ազատ լինել։ Նրանք ուզում են ստանալ ամենը, ինչ կյանքը կարող է տալ։ Հնարավոր է՝ նրանք պնդեն, որ սիրում են Ձեզ, բայց եթե նրանց երևակայությունը սկսում է թափառել անցյալում կամ ապագայում, ուրեմն՝ նրանք երջանիկ չեն Ձեզ հետ։