Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացված է


Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացված է
Սեպտեմբեր 22 00:50 2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 00:21-ին։
Դեպքի վայրում է օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Է. Սնգրյանը։