Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ


Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ
Սեպտեմբեր 22 00:33 2020

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։