«Թուրքիան անցնում է բացահայտ քայլերի». ռազմագետ


«Թուրքիան անցնում է բացահայտ քայլերի». ռազմագետ
Սեպտեմբեր 22 00:24 2020

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան այլևս անցնում է չափերը, և Հայաստանը պետք է պահանջի Թուրքիայից, որպեսզի դադարեցնի ակնհայտ թշնամանք պարունակող հայտարարություններ տարածել, որն էլ իր հերթին տանում է հայ-ադրբեջանական հակամարտության ավելի սրման։ Ադրբեջանական կողմի սադրանքի պատճառով այսօրվա զոհի մասին հայտարարությունից ընդամենը մեկ ժամ հետո թուրքական «Հաբեր Գլոբալ» հեռուստաընկերությունը ներկայացնում է ռեպորտաժ այդ դեպքի մասին և ներկայացնում, թե սահմանին իրավիճակը սրվել է հայկական կողմի պատճառով, իսկ քիչ առաջ էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն է իր թվիթերյան էջում թվիթ արել։ Նա նախ ցավակցել է այսօրվա ադրբեջանական սադրանքի պատճառով չեզոքացված ադրբեջանական կողմի զինծառայողի ընտանիքին, այնուհետև Հայաստանին կոչ արել «հավաքել խելքը և վերջ տալ ագրեսիաին»։
     Թուրքիան ամեն գնով ցանկանում է այս տարածաշրջանում ունենալ ռազմական ներկայացվածություն և դա անում է արդեն բացահայտ կերպով»։



loading...