Սեպտեմբերի 22-ին Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ հատվածներում գազ չի լինի


Սեպտեմբերի 22-ին Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ հատվածներում գազ չի լինի
Սեպտեմբեր 21 13:00 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի մի հատվածի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Գագարին, Վարսեր համայնքների, ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի կենտրոնական թաղամասի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում գազասպառողների ներողամտությունը և խնդրում  պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: