Կտուցից զրկված արծվի համար ստեղծել են նոր պրոթեզ


Կտուցից զրկված արծվի համար ստեղծել են նոր պրոթեզ
Սեպտեմբեր 20 19:13 2020

Գլխի վրա արձակած կրակոցից կտուցից զրկված սպիտակագլուխ արծիվը նոր կտուց է ստացել: Այսպիսի վնասվածքը նշանակում է, որ վայրի բնության մեջ նրա ողջ մնալու հավանականությունը հավասար է եղել զրոյի: Նրան օգնության են հասել մասնագետներն ու թռչնաբանները: Երկարատև աշխատանքներից ու չափումներից հետո նրանց հաջողվել է կտուցի պրոթեզ սարքել արծվի համար 3D տպիչի միջոցով: