Ռուսաստանում հուլիսի 18-ից ի վեր կորոնավիրուսով վարակման առավելագույն ցուցանիշ է արձանագրվել է մեկ օրում. ТАСС


Ռուսաստանում հուլիսի 18-ից ի վեր կորոնավիրուսով վարակման առավելագույն ցուցանիշ է արձանագրվել է մեկ օրում. ТАСС
Սեպտեմբեր 20 18:35 2020

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 6148-ով, որն առավելագույն ցուցանիշն է հուլիսի 18-ին ի վեր:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին կիրակի հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Շտաբի տվյալների համաձայն՝ մեկօրյա աճը կազմել է 0.6 տոկոս: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1 103 399-ի:

Մեկօրյա տվյալների ամենացածր աճը գրանցվել է Չուկոտսկի, Սմոլենսկի մարզերում և Չեչնիայում, Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Թաթարստանում:

Մոսկվայում, մասնավորապես, արձանագրվել է վարակման 860 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 241, Մոսկվայի մարզում՝ 188, Ռոստովի մարզում՝ 178: Ներկա պահին Ռուսաստանում բուժում է ստանում 174 624 մարդ:

Համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 19 418 մարդ: