Ակնկալել, որ Ղարաբաղի խնդրով բանակցությունները արդյունք կտան, աբսուրդի ժանրից է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանը։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է արդարացնի իր գոյությունը, եթե հայտարություններով հանդես չգա, չփորձի հանդիպումներ կազմակերպել, ավելորդ կդառնա։ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ՌԴ խիստ հակասող շահեր ունեն, եռանախագահության իմաստն այն է, որ գտնեն ընդհանուր հայտարար, որից հետո պարտադրեն, համոզեն դա Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին»,-մանրամասնեց նա։
Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ բանակացությունների հարթակում 20 տարուց ավել է՝ արդյունք չի գրանցվում։ «3 գերտերությունների շահերը հակադրվում են միմյանց․ ՌԴ-ն ունի կոնկրետ շահ՝ կայսրության վերականգնումը, օգտագործելով եռանախագահության շիրման՝ իր առանձին պլաններն է թելադրում՝ Լավրովյան պլան, Մինսկ․․․ Մյուս երկուսն էլ պարբերբար հիշեցնում են իրենց մասին, որ ամբողջությամբ չհանձնեն Ղարաբաղյան բանակցությունները ՌԴ-ին։ Պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանային շահերը, ինչպես նաև ներքին և արտաքին 5-րդ շարասյան շահագրգռությունները։ Քաոտիկ իրավիճակ է»։
Ալբերտ Բաղդասարյանը կարծում է, որ կարևորը ոչ թե կողմերի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարություններն են, այլ թե կուլիսներում ինչ են ծրագրում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։