Արշավախմբի մասնակիցներից մեկը բարձրադիր վայրից իջնելիս վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները


Արշավախմբի մասնակիցներից մեկը բարձրադիր վայրից իջնելիս վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
Սեպտեմբեր 20 17:38 2020

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղում արշավախմբի մասնակիցներից մեկը բարձրադիր վայրից իջնելիս վնասել է ոտքը․ վերջինիս շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։



loading...