Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը


Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը
Սեպտեմբեր 20 17:24 2020

 

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 մլն-ը: Ըստ worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալների՝ սեպտեմբերի 20-ին կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 31 236 446 մարդ, որից 22 623 766-ն ապաքինվել են:

 

Նոր տեսակի կորոնավիրուսով ամենից շատ վարակվել են ԱՄՆ-ում, որտեղ վարակված քաղաքացիների թիվը մոտենում է 7 մլն-ի, Բրազիլիայում՝ վարակման ավելի քան 5,4 մլն դեպքով, Հնդկաստանում՝

ավելի քան 4,5 մլն դեպքով:

Վարակման ցուցանիշով առաջատար եռյակին հաջորդում են Ռուսաստանը, որտեղ նույնպես հատվել է 1 մլն-ի շեմը, Պերուն, Կոլումբիան (ավելի քան 700 000 դեպք), Մեքսիկան, Հարավային Աֆրիկան, Իսպանիան, Արգենտինան (ավելի քան 600 000 դեպք):

 

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ողջ աշխարհում մահացել է 962 087 մարդ: Այս առումով առաջատարները դարձյալ ԱՄՆ-ն, Բրազիլիան և Հնդկաստանն են:



loading...