Լիբանանի նախագահի կուսակցությունն առաջարկել է կառավարությունում ներգրավել քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի


Լիբանանի նախագահի կուսակցությունն առաջարկել է կառավարությունում ներգրավել քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի
Սեպտեմբեր 20 12:56 2020

 

Լիբանանի նախագահ Միշել Աունի հիմնադրած «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցությունն առաջարկել է կառավարությունում ներգրավել քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի, հաղորդում է Reuters-ը:

Կուսակցության առաջնորդ Ջեբրան Բասիլն առաջարկել է ոչ մեծ համայնքների, այդ թվում դրուզների, ալավիտների, հայերի եւ քրիստոնեական փոքրամասնությունների համայնքների շրջանում այսպես կոչված ինքնիշխան նախարարությունների վերաբաշխման փորձ անցկացնել:

Ինքը՝ Բասիլը, մարոնիտ քրիստոնյա է, ամուսնացած է Լիբանանի նախագահի դստեր հետ: