Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի անտառամերձ հատվածում հրդեհ է բռնկվել․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից


Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի անտառամերձ հատվածում հրդեհ է բռնկվել․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից
Սեպտեմբեր 20 16:16 2020

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հարակից անտառամերձ հատվածում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 13:54-ին։ Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սպիտակի անտառտնտեսություն մասնաճյուղի 5 աշխատակից։