Փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ,քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները. Աբովյան


Փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ,քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները. Աբովյան
Սեպտեմբեր 20 15:33 2020

Ներքին քաղաքականության մեջ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, որը կմտնի պատմութան մեջ որպես ստի, լկտիության, զրպարտության, ատելության, անմակարդակության ծաղկման շրջան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Ներքին քաղաքականության մեջ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան,որը կմտնի պատմութան մեջ որպես ստի ,լկտիության,զրպարտության,ատելության,անմակարդակության ծաղկման շրջան։Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից և որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում։

Այլևս չկա ոչ մի արգելք,փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ,քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները,նենգափոխության վարպետները և տեղեկատվական մանիպուլյացիայի արքաները ։Այլևս չկա անձնական տիրույթ,այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի,երեխաների,ընկերների մասին կեղտ ու սուտ չի տարածվի բոլոր հնարավոր և անհնարին "թավշյա" տեղեկատվական խողովակներով։Դուք հասկանո՞ւմ եք` մենք ուր ենք հասել ։Այս ամենը նման է մի թարախային կույտի,որը հավաքվում է,հավաքվում է,հավաքվում է, բայց մի օր հաստատ պայթելու է հենց ձեր երեսին։

Ամենաահավորն այն է ,որ երկրում իշխանությունները շատ հետևողական արժեզրկում են ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴ հասկացությունը,որի փոխարեն փորձ է արվում ներգցել գաղափարական դաշտ անդեմ "հպարտ քաղաքացի" եզրույթը։

Այսօր իրականում ահավոր բարոյահոգեբանական ճգնաժամ է երկրում,ընդ որում` բոլոր առումներով»,- գրել է Աբովյանը։



loading...