Հունական թերթերից մեկում կատարված հրապարակման մեջ վիրավորական արտահայտություններ են տեղ գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին : Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն:Հաղորդում է «Անադոլու» գործակալությունը ։
«Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել է Հունաստանի դեսպանը ՝ Հունաստանի թերթում Թուրքիայի նախագահի մասին ոչ պատշաճ վերնագրով հրապարակման պատճառով», – մասնավորապես ասել է Չավուշօղլուն:
Թուրքական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է՝ «վիրավորանքներն ու անպարկեշտ արտահայությունները չպետք է դիտարկվեն որպես խոսքի ազատություն»:
Չավուշօղլուն անդրադարձավ նաեւ Կիպրական հարցի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին:
Դիվանագետը հիշեցրել է, որ Անկարան բազմիցս հայտարարել է, որ այլեւս չի բանակցելու ֆեդերացիա ստեղծելու համար :
Չավուշօղլուն շեշտել է նաև, որ անիմաստ է Կիպրոսի հետ դաշնության ստեղծման շուրջ նոր գաղափարներ առաջ քաշելը, քանի որ դրանք միտումնավոր ձախողվում են: «Անհնար է վերսկսել այնտեղից, որտեղ կանգ են առել », -ասել է Չավուշօղլուն ։ Խոսքը վերաբերել է ում է Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա քաղաքում Կիպորցի խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցություններին , որոնք Թուրքիայի արտգործնախախարը համարում է ձախողված ։
«Նոր արկածախնդրություն սկսելն անիմաստ է, դա ևս ակնհայտորեն ձախողվելու է », – նշել է թուրք նախարարը: