Եթե պատերազմն անխուսափելի է, ապա Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր. Արմեն Աշոտյան


Եթե պատերազմն անխուսափելի է, ապա Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր. Արմեն Աշոտյան
Սեպտեմբեր 20 13:13 2020

Ալիեւի այսօրվա հոխորտանքները, մեղադրանքներն ու սպառնալիքները անպատասխան մնալ չեն կարող։

Եւ խնդիրը միայն լեզվակռվում վրա մնալը չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այն շատ ավելի խորն է. եթե պատերազմն անխուսափելի է, ապա, ի հավելիւմն այլ բազմաթիվ խնդիրների, Հայաստանը չպետք է պիտակավորվի որպես «մեղավոր» երկիր։

Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին։

Հ.Գ. Դե, Ալիեւի «դուշանբեյան» բացահայտումները ինձ համար գաղտնիք չէին։ 2 տարի խոսում ենք այդ մասին։ Դրա պատասխանն էլ տալու Նիկոլը շուտով, բայց արդեն հայ ժողովրդին»,- գրել է Աշոտյանը: