Բաբաջանյան փողոցում տեղադրվեց հուշաղբյուր՝ նվիրված զոհված հայ օդաչուների հիշատակին (տեսանյութ)


Բաբաջանյան փողոցում տեղադրվեց հուշաղբյուր՝ նվիրված զոհված հայ օդաչուների հիշատակին (տեսանյութ)
Սեպտեմբեր 20 00:16 2020

Երևանի Բաբաջանյան փողոցում տեղադրվեց հուշաղբյուրը , որը նվիրված է զոհված կամ, ինչպես փողոցի բնակիչներն են ասում, անավարտ թռիչքում գտնվող հայ օդաչուների հիշատակին։

Հուշաղբյուր տեղադրելու գաղափարը ծնվել էր 2016 թ.-ին, մեկ տարի անց սկսվել էր կառուցումը, իսկ այսօր այն արդեն պատրաստ է, այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց Բաբաջանյան 98 համատիրության կառավարիչ Նունե Սարգսյանը:

Հուշաղբյուր տեղադրելու միտքը շենքի բնակիչներինն էր,  իսկ նախաձեռնությունը՝ Սլավիկ Սոֆոյանինը, որն իր ընկերների աջակցությամբ իրականություն  դարձրեց  Բաբաջանյան 98 հասցեի բնակիչների վաղեմի երազանքը:

«Հուշաղբյուրի տեղադրման վայրը պատահական չէ»,- ասում է փողոցի  բնակիչ Լևոն Ղազարյանը՝ հավելելով, որ  նրանք, նախքան Բաբաջանյան 98 հասցե տեղափոխվելը, բնակվել են Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող ընտանեկան հանրակացարաններում, իսկ այս հուշաղբյուրը խորհրդանշելու է հայ ավիատորներին:

Բաբաջանյան 98 հասցեի բնակիչը առաջարկում է փողոցը կոչել «Ավիաշեն», սակայն մինչ այդ, Լևոն Ղազարյանի խոսքով, շենքի բնակիչները ծրագրում են այստեղ ավիատորների հիշատակին նվիրված պուրակ կառուցել․ այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկում։



loading...