Ռուսական Տու-160 ռմբակոծիչները նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել


Ռուսական Տու-160 ռմբակոծիչները նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել
Սեպտեմբեր 19 23:42 2020

Ռուսաստանի «Տու-160» գերձայնային մարտավարական ռմբակոծիչները շաբաթ համաշխարհային ռեկորդ են սահմանել այդ դասի օդանավերի համար առանց վայրէջքի թռիչքի հեռավորությամբ և տևողությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշը:

Վերջինիս խոսքով՝ ռեկորդը սահմանել են հեռահար ավիացիայի երկու անձնակազմ: ՌԴ օդատիեզերական ուժերի օդաչուներն օդում գտնվել են ավելի քան 25 ժամ՝ հաղթահարելով ավելի քան 20 հազար կմ տարածություն:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2010 թվականին, որը դարձյալ գրանցվել էր Տու-160 օդանավերով, որոնք երկնքում գտնվել էին 24 ժամ 24 րոպե:

ՌԴ պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, որ ռմբակոծիչներն անցել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի, Խաղաղ օվկիանոսի, Կարմիր ծովի, Արևելա-Սիբիրյան ծովի, Բարենցի ծովի չեզոք ջրերի օդային տարածքներով:

 



loading...