Բամբասա՞նք. Դավիթ Մանուկյանի մայրը մեկնաբանել է որդու ու Բուզովայի բաժանության մասին լուրերը


Բամբասա՞նք. Դավիթ Մանուկյանի մայրը մեկնաբանել է որդու ու Բուզովայի բաժանության մասին լուրերը
Սեպտեմբեր 19 23:33 2020

Դավիթ Մանուկյանի եւ «Դոմ 2»-ի հաղորդավարուհի Օլգա Բուզովայի բաժանման մասին լուրերը սկսել են տարածվել, երբ երգչուհին Instagram-յան էջից սիրելիի հետ մի քանի լուսանկար է ջնջել։ Երկրպագուները կասկածել են, որ զույգի հարաբերություններում տարաձայնություններ կան։

«Տխրեցնող է»,- գրում էր երկրպագուների մի մասը։ «Իսկ սա ինչո՞ւ չի ջնջել»,- Դավայի հետ լուսանկարների մեկնաբանություններում գրում էին այլ օգտատերեր։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել է Դավիթ Մանուկյանի մտերիմներին, որոնք ապրում են նրա հարազատ քաղաքում՝ Նովոսիբիրսկում։ «Նրանց միջեւ վեճ է եղել, սակայն բաժանման մասին ոչինչ չենք լսել»,- տարակուսած ասել են նրանք։

Ասեկոսեներին վերջ է դրել Դավիթ Մանուկյանի մայրը։ «Բամասանք է»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում Դավայի ու Բուզովայի հնարավոր բաժանման մասին հարցին կարճ պատասխանել է Դավիթ Մանուկյանի մայրը։

Ի դեպ, Օլգան բլոգեր Դավայի հետ սկսել է հանդիպել մոտ մեկ տարի առաջ. նրանք օգոստոսի 7-ին Սոչիում նշել են իրենց հարաբերությունների մեկ տարին։



loading...