Հնդկաստանի խորհրդարանի նստաշրջանը կարող է ընդհատվել կորոնավիրուսով 30 խորհրդարանականի վարակվելու պատճառով


Հնդկաստանի խորհրդարանի նստաշրջանը կարող է ընդհատվել կորոնավիրուսով 30 խորհրդարանականի վարակվելու պատճառով
Սեպտեմբեր 19 22:10 2020

Հնդկաստանի խորհրդարանի նստաշրջանը, որ այս շաբաթ է սկսվել, կարող է ընդհատվել կորոնավիրուսով 30 օրենսդիրների վարակվելու պատճառով, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով խորհրդարանի երկու բարձրաստիճան ներկայացուցիչների:

«Նստաշրջանի սկզբից դրական դեպքերի թիվն ավելացել է, ուստի կառավարությունը մտածում է նստաշրջանն ընդհատելու մասին»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը:

Բացի այդ, կառավարությունը ամենօրյա թեսթավորումներ է մտցրել խորհրդարանում աշխատող լրագրողների համար:

Վերջին տվյալների համաձայն՝ Հնդկաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 93 337 նոր դեպք:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի խորհրդարանն իր գործունեությունը վերսկսել է սեպտեմբերի 14-ին՝ մոտ կես տարվա կարանտինից հետո, եւ պետք է գործեր մինչեւ հոկտեմբերի 1-ը, սակայն, պատգամավորների շրջանում վարակի դեպքերի պատճառով խորհրդարանի նստաշրջանը կարող է կրճատվել մեկ շաբաթով:



loading...