Իսրայելական անօդաչուն աշխարհում առաջին անգամ վայրէջք է կատարել քաղաքացիական օդանավակայանում (տեսանյութ)


Իսրայելական անօդաչուն աշխարհում առաջին անգամ վայրէջք է կատարել քաղաքացիական օդանավակայանում (տեսանյութ)
Սեպտեմբեր 19 21:27 2020

Աշխարհում առաջին անգամ Heron անօդաչու թռչող սարքը վայրէջք է կատարել նույն օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռների հետ միասին:

Ինչպես գրում է Корреспондент, այս մասին տեղեկացրել է Israel Aerospace Industries ընկերությունը, որն արտադրում է Heron անօդաչուները:

Անօդաչուի վայրէջքի և թռիչքի ժամանակ Բեն Գուրիոնի անվան իսրայելական օդանավակայանը սպասարկելիս է եղել քաղաքացիական ինքնաթիռների բոլոր ժամանող և մեկնող չվերթներն՝ ըստ չվացուցակի:

Heron անօդաչուի առաջին թռիչքը տեղի է ունեցել 1994 թվականին, իսկ արդյունաբերական շահագործման այն հանձնվել է 2005 թվականին: