Իմ թոռները վարակվել են կորոնավիրուսով. Գագիկ Ծառուկյան


Իմ թոռները վարակվել են կորոնավիրուսով. Գագիկ Ծառուկյան
Սեպտեմբեր 19 19:00 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցեկավար Գագիկ Ծառուկյանի թոռները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին այսօր`սեպտեմբերի 19-ին, ասաց նա Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

«Ես վարակվել եմ, ինձ վարակել են եւ վարակվել են իմ թոռները: Թոռները՝ փոքրահասակ երեխաները, ջերմություն ունենում են 1-2 օր, այնուհետեւ նրանք առանց դեղի լավանում են, նրանք երիտասարդ, աճող օրգանիզմ են: Դուք տեսել եք`երեխան մի օր ջերմություն ունենում է, ու լավանում է, դա հիմնական վտանգավոր է տարեցների համար, իմունիտետով թույլ մարկանց համար: Երեխաները դպրոց մասկայով ո՞նց կարան գնան», - ասաց նա՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի այն դիտարկմանը, որ երեխաները չեն կարողանում դիմակ կրել:



loading...