Անանուն նվիրատուն կպչուն ժապավենով պատին ամրացված «բանանային արվեստի» նմուշի վկայականը նվիրաբերել է ամերիկյան թանգարանին (լուսանկարներ)


Անանուն նվիրատուն կպչուն ժապավենով պատին ամրացված «բանանային արվեստի» նմուշի վկայականը նվիրաբերել է ամերիկյան թանգարանին (լուսանկարներ)
Սեպտեմբեր 19 00:45 2020

Անցյալ տարի Մայամիում կայացած Art Basel ժամանակակից արվեստի ցուցահանդեսի ժամանակ վաճառքի հանված և մեծ աղմուկ բարձրացրած կպչուն ժապավենով սպիտակ պատին ամրացված բանանի ցուցադրման իրավունքն այժմ պատկանում է Նյու Յորքի Guggenheim թանգարանին։ Forbes-ի հաղորդմամբ՝ անանուն նվիրատուն թանգարանին է փոխանցել «բանանային արվեստի» նմուշի վկայականը։

Նշվում է, որ նվիրատվությունը չի ներառել բանանը, սակայն թանգարանին է փոխանցվել արվեստի նմուշի վկայականը և 14 էջանոց օգտագործման թերթիկ, որը բացատրում է՝ ինչպես տեղադրել և երբ փոխել բանանը։

Ցուցումների համաձայն՝ բանանը պետք է փոխել յուրաքանչյուր 7-10 օրը մեկ, և այն պետք է սոսնձել ժապավենով՝ հատակից 175 սանտիմետր բարձրության վրա։

Նշենք, որ աշխատանքի հեղինակն իտալացի Մաուրիցիո Կատելանն է: Նրա խոսքով՝ այս ինստալիացիայի շուրջ մտածել է մեկ տարի, սակայն չի բացատրել իր աշխատանքի իմաստը։

Banana art priced at $120,000 at Art Basel exhibit was eatenArt Basel Goes Bananas | Vanity FairHow Maurizio Cattelan Became the Art World's Merry Prankster – Robb Report



loading...