Այս իշխանության նպատակն է դաստիարակել անսեռ, անդեմ, անհայրենիք սերունդ.Արման Աբովյան


Այս իշխանության նպատակն է դաստիարակել անսեռ, անդեմ, անհայրենիք սերունդ.Արման Աբովյան
Սեպտեմբեր 18 22:50 2020

Մենք այսօր ունենք մի իրավիճակ, որ իշխանությունն անճարությունից անցել է տեղեկատվական «խուժանության»: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության քարտուղար, պատգամավոր Արման Աբովյանն՝ անդրադառնալով՝ Նաիրա Զոհրաբյան-ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան բանավեճին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը:

Ըստ պատգամավորի՝ այսօր չունենք քաղաքական բանավեճ, փոխարենն ունենք «պլենդուզից ներքև» ակնարկներ. «Ես զարմանում եմ, որովհետև մինչ օրս համոզված էի, որ իշխանությանը քննադատելիս, պետք է իշխանությունը հակադարձեր քեզ, բայց այսօր տեսնում ենք՝ իշխանությունը «Հոռոմ տատու» հեքիաթներն է պատմում»:

Արման Աբովյանը չի հասկանում՝ ի՞նչ նկատի ունի իշխանությունը, երբ ասում է, որ այս աշխատելաոճն իրենց թիմի կոնցեպտն է. «Ի՞նչն է Ձեր թիմի կոնցեպտը, երբ ազատականության անվան տակ՝ ինչքան լկտի բան կա քարոզում եք»:

Պատգամավորը նշում է, որ իրենք մինչ օրս չեն կարողացել հստակ պատասխանել՝ ինչու՞ օրինակ «Հայ եկեղեցու պատմությունը» ձուլվեց ու միացվեց ընդհանուր պատմությանը. «Այս իշխանության նպատակն է դաստիարակել անսեռ, անդեմ, անհայրենիք սերունդ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։