Մարզպետարանից եկան, խորհուրդ տվեցին՝ «բիբարը փռենք ասֆալտին», իսկ վարչապետն ասում էր՝ վերջին ապրանքն անգամ պիտի մթերվի․ գյուղացիներ


Մարզպետարանից եկան, խորհուրդ տվեցին՝ «բիբարը փռենք ասֆալտին», իսկ վարչապետն ասում էր՝ վերջին ապրանքն անգամ պիտի մթերվի․ գյուղացիներ
Սեպտեմբեր 18 22:42 2020

«Մարզեպատարանից  եկան, հորդորեցին սպասել, իրացման խնդիրը կլուծվի, երկու օր սպասելու ենք, հետո  դիմենք այլ քայլերի, էլի ճանապարհ կփակենք»․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչները, ովքեր այսօր հարակից մի քանի գյուղերի բնակիչների հետ երկու ժամ փակ էին պահել  Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը։

«50 տոպրակ  բիբար երկու օր առաջ տարել ենք շուկա,  34 տոպրակը հետ եմ  բերել, հիմա  կտրել ենք, չորացնում ենք, հետո դա էլ  չենք  կարողանալու իրացնել, դեռ դաշտն էլ լիքը ապրանք կա, նորից  պետք է  հավաքենք։ Աշխատողներին  գումար  պիտի տանք, վարկեր ունենք։ 0 տոկոսով  վարկ ենք տալիս, բայց իրացման  համար  պայմաններ  չկան։ Բանկերը  մեզ են խեղդելու։

Երկու օր  կանգնում ենք  շուկայում, չենք   վաճառում, գործարանները չեն ընդունում։ 3-4 մլն ծախս եմ արել, չեմ  հանում։ Մարզպետարանից եկել էին, ուրիշ  պաշտոյաններ էլ  կային, ասում էին փռեք ասֆալտին, նույն սև ու սպիտակի պատմությունն են անում անում։ Էսա մենք էլ կճղենք, կփռենք  ճանապարհի  ասֆալտին՝ տեսնենք ինչպես են անցնելու»,-ասաց գուղացիներից մեկը։

Գյուղացիները ընդգծեցին, որ չնայած  իշխանության ներկայացուցիչները, այդ թվում վարչապետն ասում են՝ որ գյուղերով  շրջում են, իրականությունն այլ է, կոնկրետ իրենց համայնքի մասին որոշ  պաշտոնյաններ  այսօր են հիշել, այն էլ ճանապարհը բացելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։