PlayStation 5-ի արժեքն ԱՄՆ-ում հասել է 2000 դոլարի


PlayStation 5-ի արժեքն ԱՄՆ-ում հասել է 2000 դոլարի
Սեպտեմբեր 18 22:10 2020

Sony ընկերությունը հայտարարել է PlayStation 5-ի նախնական պատվերի մասին` դրա պաշտոնական արժեքի մասին հայտարարելուց անմիջապես հետո:

Ենթադրվում է, որ այս կերպ ճապոնական ընկերությունը որոշել է շրջանցել Microsoft-ին, քանի որ Xbox Series X-ի նախնական պատվերները կբացվեն միայն սեպտեմբերի 22-ին:

Սակայն առաջին PlayStation 5-երը բաշխվել են տարբեր վաճառողների միջեւ ըստ քվոտաների, որոնք, ընդ որում, շատ սահմանափակ են: Արդյունքում Microsoft-ից առաջ անցնելու ցանկությունը  սարսափելի իրարանցման եւ գնի բազմակի թանկացման է հանգեցրել, հաղորդում է IXBT- ն:

Եթե ​​PlayStation 5-ի պաշտոնական արժեքը 500 դոլար է, ապա վաճառողների քվոտաների սպառման ֆոնին գինը բարձրացել է մինչեւ 2000  դոլար: Այնուամենայնիվ, իրավիճակը դեռ արհեստականորեն թեժացված է այն պատճառով, որ ԱՄՆ-ում նախնական պատվերը նախ բացվել է հանրաճանաչ առեւտրային հարթակներում, իսկ ահա Sony-ի կայքում այն մեկնարկում է միայն վաղը: Հնարավոր է` դա կնվազեցնի թեժացման աստիճանը, եւ օգտատերերը կկարողանան պատվեր կատարել պաշտոնական գնով:



loading...