Եվգենի Պետրոսյանի կինը պատասխանել է ամուսնուց առանձին ապրելու մասին հարցին


Եվգենի Պետրոսյանի կինը պատասխանել է ամուսնուց առանձին ապրելու մասին հարցին
Սեպտեմբեր 18 17:50 2020

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, Instagram-ում պատասխանել է իր հետևորդներից մեկի՝ ամուսնուց առանձին ապրելու մասին հարցին։

Բրուխունովայի լուսանկարներից մեկի մեկնաբանության հատվածում օգտատերը նշել է, որ վերջինս ամենուր մենակ է հայտնվում։

«Տպավորություն է՝ առանձին եք բնակվում»,-գրել է նա։

«Instagram-ում տեսնում եք իմ կյանքի 5% -ը, բայց կարողանում եք եզրակացություններ անել։ Instagram-ն ընտանիքի համար չէ։ Բայց ձեզ նման մարդիկ համառորեն հրաժարվում են դա հասկանալ»,- պատասխանել է Բրուխունովան։

Ավելի վաղ Եվգենի Պետրոսյանը 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել էր նորածին որդու լուսանկարը։

«Ահա և նա՝ Վահան Եվգենիի Պետրոսյանը»,- լուսանկարին կից գրել էր հումորիստը՝ ցույց տալով՝ ինչպես է գրկել մանկահասակ որդուն։

Նշենք, որ 2018 թվականին Եվգենի Պետրոսյանը 33 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ելենա Ստեպանենկոյից։ 2019 թվականին Պետրոսյանն ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։