Թարգմանչական ծրագիր ներբեռնելու պատրվակով վերցրել է հեռախոսը եւ դիմել փախուստի. նա տվել է խոստովանական ցուցմունք


Թարգմանչական ծրագիր ներբեռնելու պատրվակով վերցրել է հեռախոսը եւ դիմել փախուստի. նա տվել է խոստովանական ցուցմունք
Սեպտեմբեր 18 21:02 2020

Սեպտեմբերի 16-ին, ժամը 4-ի սահմաններում, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ ժամեր առաջ Գրիգոր Լուսավորչի փողոցում, հեռախոսով թարգմանչական ծրագիր ներբեռնելու եւ դրա միջոցով շփվելու պատրվակով անհայտ անձը վերցրել է իր բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Արարատյան փողոցի 18-ամյա մի բնակիչ:

Սեպտեմբերի 17-ին, ժամը 10-ի սահմաններում, կասկածվողը Հրազդանի կիրճից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նա տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:



loading...