Հռոմի Պապը ցանկանում է Սուրբ Մարիամին «ազատել» մաֆիայից


Հռոմի Պապը ցանկանում է Սուրբ Մարիամին «ազատել» մաֆիայից
Սեպտեմբեր 18 20:56 2020

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է Սուրբ Մարիամին «ազատել» մաֆիայից, հաղորդում է AP-ը:

Իտալիայում կաթոլիկ եկեղեցին վաղուց ասոցացվում է մաֆիայի հետ՝ մասամբ շնորհիվ կոմունիզմի դեմ նրանց հետպատերազմյան համագործակցության:

1993 թվականին Հռոմի պապ Իոան Պավել II-ը մաֆիայից պահանջել է քրիստոնյա դառնալ, փոխել պահվածքը կամ էլ բախվել Աստծո պատժի հետ Սիցիլայում 2 դատախազների սպանությունից հետո, որոնք մաֆիայի դեմ էին հանդես գալիս:

Ֆրանցիսկոս պապը հետեւել է այդ ավանդույթին՝ հայտարարելով, որ ավազակները «հեռվացել են եկեղեցուց եւ չեն կարող ապրել քրիստոնեական կյանքով, քանի որ նրանց կենսակերպն անարգում է Աստծուն»: