Հատել է Դսեղ գյուղի հարակից անտառի քամատապալ ծառերը. քաղաքացին հրավիրվել է ոստիկանության բաժին


Հատել է Դսեղ գյուղի հարակից անտառի քամատապալ ծառերը. քաղաքացին հրավիրվել է ոստիկանության բաժին
Սեպտեմբեր 18 20:43 2020

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Բազում գյուղի վարչական տարածքում, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով ծառայություն կատարելիս, ստուգման են ենթարկել Վանաձորի 31-ամյա բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ մեքենայում հայտնաբերվել է մոտ 5 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։

Նա հայտնել է, որ փայտանյութը հավաքել է Դսեղ գյուղի հարակից անտառից՝ հատելով քամատապալ ծառեր։

Վարորդը հրավիրվել է ոստիկանության բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։



loading...