Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման պահանջ ունեն. Ստեփան Դանիելյան


Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման պահանջ ունեն. Ստեփան Դանիելյան
Սեպտեմբեր 18 20:31 2020

Հեղափոխությունները միշտ բերում են ապակայունացում, դա աքսիոմա է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե ոչ, փիլիսիփոյական խնդիր է:

Մի կողմից այն ոչ մի արժեքային փոփոխություն մեզ չբերեց և այդ առումով այն դժվար է հեղափոխություն անվանել, սակայն այն բերեց ապակայունացում ու ամենաթողություն և այդ առումով այն կարելի հեղափոխություն համարել:

Հեղափոխությունների ժամանակ հատկապես տեսանելի է դառնում հանրության լուռ ու պահպանողան մեծամասնության և աղմկոտ ու ագրեսիվ փոքրամասնության բաժանումը:

Երբ ամենաթողությունն ու տգետ կադրերի դեմագոգիան արդեն անտանելի է դառնում, լուռ մեծամասնությունը սկսում է կարգ ու կանոն և կանխատեսելի կառավարում պահանջել:

Այսօրվա Հայաստանի քաղաքական դիսկուրսի ողջ իմաստը դա է: Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման պահանջ ունեն:

Եթե արմատապես պարզեցնենք իրավիճակն, ապա սա է այսօրվա պահանջը»: