Ավելի լավ է՝ Փաշինյան-Թրամփ հանդիպում տեղի չունենա. ՀՀ-ի վարկն ավելի կընկնի այդպիսի վարչապետով Սպիտակ տանը ներկայանալիս. Հայկ Մարտիրոսյան


Ավելի լավ է՝ Փաշինյան-Թրամփ հանդիպում տեղի չունենա. ՀՀ-ի վարկն ավելի կընկնի այդպիսի վարչապետով Սպիտակ տանը ներկայանալիս. Հայկ Մարտիրոսյան
Սեպտեմբեր 18 20:27 2020

Tert.am-ը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ զրուցել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հոկտեմբերին ԱՄՆ սպասվող այցից իր սպասումների մասին: Նրա խոսքով` այցը, հավանաբար, հերթական ինչ-որ բան է` մի քիչ նվնվալու, մի քիչ էլ ջերմություն մուրալու նպատակով: «Խոր, համակարգային որևէ խնդիր այս իշխանությունը ոչ միայն ակնհայտորեն անկարող է առաջ քաշել, այլև՝ անգամ ներկայացնել և բանակցել»,- ասում է նա:

- Պարո՛ն Մարտիրոսյան, հայտնի է, որ հոկտեմբերի սկզբին նախատեսված է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Միացյալ Նահանգներ: Այցի բնույթի և նպատակի մասին դեռևս տեղեկատվություն չկա: Ձեր կարծիքով` ի՞նչ օրակարգի անհրաժեշտություն կա, այս պահին ինչպե՞ս կգնահատեք հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունները, ի՞նչ խնդիրներ կան այստեղ:

- Հայ-ամերիկյան հարաբերությունները լավ վիճակում չեն: Իհարկե, հայաստանցի պաշտոնյաները, ստելով ներկայացնում են իբրև թե ոչինչ էլ չի եղել, բայց ակնհայտ է, որ Երևանի մի շարք իրար հետևած կոպիտ սխալների արդյունքում Վաշինգտոնում սկսել են պաշտոնական Երևանին մեղմ ասած՝ ոչ շատ ջերմ վերաբերվել: Հարաբերությունների լավացմանը, անշուշտ, նաև չի օգնում այն խեղկատակ պահվածքը, որ երկրի ներսում դրսևորում է Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Այդ ամենը, բառացիորեն ամեն բան դեսպանատանը մանրամասն գրանցում են և գաղտնի զեկուցագրերով ուղարկում Վաշինգտոն: Այդպես են աշխատում աշխարհի բոլոր երկրներում գտնվող ամերիկյան դեսպանատները: Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի «քեյբլներ» (cable – անգլ․,  խմբ․)են Երևանից գնում Վաշինգտոն: Մնացականյանի այցը, հավանաբար, հերթական ինչ-որ այց է՝ մի քիչ նվնվալու, մի քիչ էլ ջերմություն մուրալու նպատակով: Խոր, համակարգային որևէ խնդիր այս իշխանությունը ոչ միայն ակնհայտորեն անկարող է առաջ քաշել, այլև՝ անգամ ներկայացնել և բանակցել:

- Այցը նախատեսված է շատ թեժ պահի` ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին` թեժ ընտրապայքարի ընթացքում: Կարծում եք պատահական համընկնո՞ւմ է, թե, այնուամենայնիվ, նման ժամանակամիջոց ընտրելն ունի դրդապատճառներ: Հայաստանն անցկացվող ընտրություններում հայության մասնակցությունը կարո՞ղ է օգտագործել որպես գործոն հայ-ամերիկյան հարաբերություններում:

- Ի՞նչ դրդապատճառներ կարող է ունենալ այդ ժամանակացույցը: Ոչ մի: Դա պատահականություն է: Ինչ վերաբերում է Ամերիկայի հայության գործոնին, ապա այն այլևս գրեթե զրոյական է: Մենք՝ որպես պարծենկոտության հակված հասարակություն, ատում ենք լսել վատ ճշմարտությունները մեր մասին, բայց այդ ատելի ու ցավոք ճշմարիտ իրականությունն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը, եթե երբևէ ինչ-որ փոքր կշիռ ունեցել է, ապա հիմա գրեթե այլևս ընդհանրապես չունի: Նկատենք, որ Դոնալդ Թրամփը, որի ֆանատիկոս-աջակիցներն են դարձել հայերի լայն զանգվածներ, ընդհանրապես հայերին չի էլ նկատում: Բայդենը, որ Օբամայի թիմից էր, անշուշտ, իր օրակարգում ունի հայկական շահերը, թեև բացառված չէ, որ նա էլ պահպանի ավանդույթն ու խաբի հայերին: Բայց ամեն դեպքում երկու ճամբարներում էլ հայերն անտեսված են: Թրամփիստների խմբակում հայերն ընդհանրապես զրո կարևորություն ունեն, դեմոկրատական ճամբարում՝ ձևական կողմը դեռևս պահպանում են: Այնպես որ, ժամանակն է թոթափել ինքնահաճո լեգենդները և հասկանալ, որ ԱՄՆ-ում անգամ Կալիֆոռնիայի նահանգային ընտրություններում հայերի դերը գերագնահատված է: Ցավալի է, բայց փաստ է ու դա ընդունել է պետք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 



loading...