Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ


Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ
Սեպտեմբեր 18 19:31 2020

Սեպտեմբերի 18-ին, ժամը 15։20-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ի լրատվության ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել երկու քաղաքացու, որոնցից մեկը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», իսկ մյուսը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: