Երվանդ Խունդկարյանը դադարեցնում է լիազորությունները. նա հանդես է եկել հայտարարությամբ


Երվանդ Խունդկարյանը դադարեցնում է լիազորությունները. նա հանդես է եկել հայտարարությամբ
Սեպտեմբեր 18 10:53 2020

 

Հիմք ընդունելով ՀՀ ԱԺ կողմից իրեն տրված վստահության քվեն և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հայտարարություն է տարածել, որ վայր է դնում Վճռաբեկ դատարանի նախագահի և  Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները, դադարեցնում է անդամակցությունը Հայաստանի Հանրապետության դատավորների միությանը՝ միաժամանակ հրաժարվելով ՀՀ դատավորների միության նախագահի պաշտոնից:
 
Խունդկարյանը դադարեցնում է նաև պաշտոնավարումը որպես Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ և կառավարման խորհրդի անդամ: