Սան Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել


Սան Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել
Սեպտեմբեր 18 10:25 2020

Սան Ֆրանսիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից հայկական կենտրոնը հրդեհվել է անհայտ անձի կողմից, այս մասին «Ասպարեզ»-ին տեղեկացրել է եկեղեցու հոգաբարձությունը։

Նշվում է, որ եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը և համայնքի ղեկավարությունը, օրինապահ մարմինների հետ համագործակցությամբ, հետամուտ կլինեն ազգային ատելության հողի վրա կատարած հարձակումը բացահայտելուն: