Երեւան-Սեւան ճանապարհին «Fiat»-ը բախել է «Opel Astra G»-ին. վարորդներից մեկը տեղում մահացել է


Երեւան-Սեւան ճանապարհին «Fiat»-ը բախել է «Opel Astra G»-ին. վարորդներից մեկը տեղում մահացել է
Սեպտեմբեր 18 09:45 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 17-ին, ժամը 21։06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Fiat» (վարորդ՝ Նաիրի Դ․, ծնված 1991 թ.) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Արման Ղ․, ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները, Նաիրի Դ․-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Գառնիկ Զ․-ն (ծնված 1996 թ.) եւ Արմեն Շ․-ն (ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Երեւանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Արման Ղ․-ն հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:



loading...