Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Սեպտեմբեր 17 23:44 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 17-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 744, մահացության ցուցանիշը՝ 312:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 15 744

2. Ռուսաստան – 7436

3. Իրան - 4906

4. Ադրբեջան – 3817

5. Թուրքիա – 3526

6. Վրաստան – 737

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 312

2. Իրան – 283

3. Ռուսաստան – 131

4. Թուրքիա –87

5. Ադրբեջան – 56

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 17-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 295, մահվան՝ 2 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 46 671 է, մահվան դեպքերինը՝ 1208:

Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 42 231, փաստացի բուժվողներինը՝ 3232 (մեկ օրում ավելացել է 131-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը: