Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:
Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:
Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 272 523 դեպք է գրանցվել, 730-ը՝ վերջին 24 ժամում: 231 483 վարակակիր ապաքինվել է, 5016-ը՝ մահացել: