Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթում 7 թեկնածուներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել


Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի տնօրենի մրցույթում 7 թեկնածուներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել
Սեպտեմբեր 16 00:52 2020

Այսօր կայացել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Սահմանված ժամկետում մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել յոթ թեկնածուներ: Նրանք բոլորն էլ ներկայացել ու մասնակցել են մրցույթին:

Մրցութային հանձնաժողովի 8 անդամներից ներկա են գտնվել վեցը, այս դեպքում մրցույթում անհրաժեշտ քվորում եղել է, ու մրցույթը կայացել է:

Հանձնաժողովի անդամները լսել են բոլոր յոթ թեկնածուների զարգացման հայեցակարգերը, որից հետո տեղի է ունեցել փակ գաղտնի քվեարկություն: Հաջորդ փուլ են անցել թեկնածուներից երկուսը` ներկայումս թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը՝ 2 ձայնով, և թիվ 25 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը` 4 ձայնով:

«Նման դեպքում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Մենք փակ քվեարկություն ենք անցկացրել երկրորդ անգամ: Մրցույթի ընթացքում, որպես այդպիսին, հաղթող չճանաչվեց: Ես, որպես խորհրդի նախագահ, երկու թեկնածուների փաստաթղթերը ուղարկելու եմ փոխվարչապետին, որը լիազորված է վճռելու մրցույթի վերջնական արդյունքները»,- SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի խորհրդի նախագահ Էմմա Պալյանը:


Ըստ նախագահի՝ շուրջ 4 ժամ ընթացող մրցույթից հետո միավորներ չստացած երկու մասնակիցներն արտահայտել են իրենց դժգոհությունները և հայտարարել, որ պատրաստվում են արդյունքները սահմանված կարգով բողոքարկել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։