Կորոնավիրուսային վարակից բուժված անձը կարող է մինչև 90 օր վիրուս տարածել


Կորոնավիրուսային վարակից բուժված անձը կարող է մինչև 90 օր վիրուս տարածել
Սեպտեմբեր 16 00:38 2020

Կորոնավիրուսով հիվանդացած անձը, ըստ օտարերկրյա դիտարկումների, շարունակում է վիրուս տարածել մինչև 90 օր: Այս մասին ասել է Роспотребнадзор-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք ունենք դիտարկումներ, նույն դիտարկումները կան արտասահմանում, այն մասին, որ կորոնավիրուսային վարակից բուժված անձը մինչև 90 օր կարող է վիրուսը տարածել։ Մեր դիտարկումները Ռուսաստանի Դաշնությունում ՝ ընդհուպ մինչև 48 օր, իսկ արտասահմանում՝ մինչև 90 օր։ Մարդը, որ չունի ախտանիշներ, իրեն լավ է զգում, նա ունի հրաշալի արյուն և բոլոր ցուցանիշները, բայց վիրուսի տարածող է»,- ասել է Պոպովան:

Միանգամայն հնարավոր է վարակվել այն անձից, որն արդեն հիվանդ է եղել կորոնավիրուսով. որպես կանոն, նա դեռ վիրուս է տարածում առնվազն ևս երկու շաբաթ, РИА Новости-ին ասել է բժշկական գիտությունների դոկտոր, վարակաբան Անատոլի Ալթշտեյնը:

Նա նաև նշել է, որ նույնիսկ պատվաստումից հետո կրկին վարակվելու հավանականությունը բացառող երաշխիքներ չկան:

«Նույնիսկ եթե մարդիկ պատվաստվում են, նրանք դեռևս պետք է պահպանեն բոլոր հակահամաճարակային ցուցումները: Պատվաստումը միայն մեծացնում է վստահությունը, որ նրանք չեն հիվանդանա»,- ընդգծել է փորձագետը: