Հայկական ստորաբաժանումները կմասնակցեն Բելառուսում ՀԱՊԿ զորավարժություններին


Հայկական ստորաբաժանումները կմասնակցեն Բելառուսում ՀԱՊԿ զորավարժություններին
Սեպտեմբեր 16 00:20 2020

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը հոկտեմբերի 12-16-ը Բելառուսում վարժանքներ կանցկացնեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Հրամանատարաշտաբային զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ վեց երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ստորաբաժանումները: Նրանք կփորձարկեն խաղաղապահ գործողության նախապատրաստումը եւ իրականացումը:

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն -2020» զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 12-16-ը՝ Բելառուսի «Լոսվիդո» զորակայանում:



loading...