Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Սեպտեմբեր 16 00:13 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15 558, մահացության ցուցանիշը՝ 310:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 15 558

2. Ռուսաստան – 7358

3. Իրան - 4837

4. Ադրբեջան – 3792

5. Թուրքիա – 3486

6. Վրաստան – 642

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 310

2. Իրան – 278

3. Ռուսաստան – 129

4. Թուրքիա –85

5. Ադրբեջան – 56

6. Վրաստան – 5

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 15-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 150, մահվան՝ 2 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 46 119 է, մահվան դեպքերինը՝ 1203:

Մեկ օրում առողջացածների թիվը 248 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41941, փաստացի բուժվողներինը՝ 2975 (մեկ օրում նվազել է 100-ով):  

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 16-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիվները, Թյորքս և Կայկոսը, Իսրայելը: